Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հեծանվային клоунада»

«Հեծանվային клоунада»
14.06.2024 | 20:15

«Հեծանվային клоунада»-ով փորձում ես հանրությանը ներշնչել, որ իրավիճակը երկրում ամբողջությամբ գտնվում է վերահսկողությանդ տակ, սակայն նույնիսկ այդ «клоунада»-ի ժամանակ միտքդ անբեկանելիորեն ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ է ձևակերպել հրաժարականիդ տեքստն ու պատկերացնել «կառավարական ամառանոց-Մարգարա» երթուղով ճողոպրելդ: Ջանքերդ զուր են, ճարպի՛կ, որովհետև անգամ ամենատկարամիտն է արդեն հասկանում, որ այդ «клоунада»-ները կազմակերպում ես վախերիցդ փախչելու համար, անգամ ինքդ էլ պարզ հասկանալով, որ անհնար է դա:

ՈՒ՞ր պիտի փախչես ինքդ քեզանից :

Սովորաբար, «клоунада»-ները հանդիսատեսների մոտ ծիծաղ են հարուցում, սակայն քո կազմակերպածը արդեն նողկանքից ու ատելությունից բացի որևէ այլ զգացում չի առաջացնում: Իսկ ատելությունը մի «գեշ խասյաթ» ունի՝ ճեղքում է ցանկացած պատնեշ՝ այդ թվում «ոստիկանաբերետավորական» պատնեշները, և հասնում իր թիրախին: Իսկ թե ինչ է լինում թիրախին հասնելուց հետո, ինքդ բոլորից լավ գիտես:

Մտածի՛ր այդ մասին:

Մտածիր և պատկերացրու այն զարհուրելի տեսարանը, որը կբացվի կերտածդ «ժողովրդավարության բաստիոնի» փլատակների վրա «ատելության հարվածից» հետո»:

Մտածի՛ր այդ մասին, ճարպիկ :

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Մեկնաբանություններ